Պատերազմից տուժածներին և կարիքավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով, Հայաստանում և Գերմանիայում մի խումբ կամավորականներ, համախմբելով իրենց ուժերը և անձնական միջոցները , հնարավորին չափով աջակցում էր ամենակարիքավորներին։ Այս աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, մեր կողմից հիմնադրվել է «ՄԻԱՍԻՆ DONATE» հասարակական կազմակերպությունը Վարդենիսում։
Կազմակերպության նախագահն է մասնագիտությամբ հաշվապահ Նինա Ղարիբյանը, ով եռանդ չի խնայում նախագծի հաջողությունների համար։ Նա կանոնավոր կերպով այցելում է կարիքավորներին, կապ է պահպանում զինվորների և իրենց ընտանիքների հետ, բաժանում օգնություն։ Նրան այդ գործում օգնում են Մարինե Ղարիբյանը, Ատոմ Ղարիբյանը, Լիանա Ղարիբյանը, Զվեդա Սարգսյանը և Մայիս Զաքոյանը։
Կազմակերպության մյուս անդամներ, գերմանաբնակ Վարդանուշ և Պերճ Թաքեզյանները, իրենց որդի Դանիելի հետ տնօրինում են «Takli-Textil &more» կարի արտադրամասը։ Նրանք նույնպես եռանդուն աջակցություն են ցուցաբերում «ՄԻԱՍԻՆ DONATE » կազմակերպությանը։
Գայանե Հովհաննիսյանը լինելով ուսուցչուհի, շատ լավ ծանոթ է Գերմանիայի կրթական համակարգին։ Նա նպատակ է դրել իր ձեռք բերած փորձը օգտագործել Վարդենիսում երեխաների դպրոցական պայմանների բարելավման համար ։
Արմենուհի Ճիհան Մարտիրոսյանը և Անի Ճիհանը աջակցում են մեր կազմակերպությանը Կանադայից։ Նրանք ստեղծում են կապեր աշխարհի բոլոր անկյուններում և տարածում «ՄԻԱՍՒՆ DONAT» ի նպատակներն ու գաղափարները։
Մեր բոլորիս միասնական ուժի շնորհիվ, հնարավոր է դառնում բազմաթիվ բարեփոխումներ կատարել Վարդենիսում։
Օգտվելով առիթից կուզեինք շնորհակալություն հայտնել Նարեկ Սահակյանին, ով մեզ համար այս գեղեցիկ էջը ծրագրավորեց և մեզ հասանելի դարձրեց աշխարհին։