ՆՈՐ ՏԱՆՒՔ
Այս ծրագիրը հատուկ նշանակություն ունի մեզ համար, քանի որ մենք այստեղ առնչվում ենք արցախյան դեռևս առաջին պատերազմի հետ։ 1994 թվականի օրերը տագնապալի էին Վարդենիսի բնակչության համար։ Մեծ ու փոքր ստիպված էին օրվա մեջ առնվազն մի քանի ժամ պատսպարվել նկուղներում, քանի որ ադրբեյջանական կործանարար ինքնաթիռները թիրախավորում էին նույնիսկ խաղաղ բնակչությանը։ Սույն թվականի ամառային մի գիշեր ռմբակոծվեց մի թաղամաս, որի արդյունքում 3 բնակիչ զոհվեցին և բազմաթիվ օջախներ դարձան անբնակելի։ Այդ տներից մեկում ապրում ապրող երեխաներից մեկը այսօր երկու երեխաների հայր է և Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից։ Տասնյակ տարիներ անցավ, մինչ Արմանին հաջողվեց իր պապենաման օջախը վերանորոգել։ Կտուրը սակայն, մինչև օրս ունի հետքեր վերը նշած ռմբակոծումից։
Կտուրի վերանորոգման համար պահանջվում է 4000 եվրո գումար, որի մեծ մասը արդեն նվիրաբերվել է մեկ բարերարի կողմից։ Մնացած անհրաժեշտ գումարը կազմում է 1000 եվրո։
Շնորհակալ կլինենք ցանկացած նվիրաբերման համար, սիրելի բարեկամներ։