Արմանը այն հազարավոր երիտասարդներից մեկն է, որը հայրենիքի պաշտպանության համար առանց վայրկյան տատանվելու մեկնեց Արցախ, ետևում թողնելով իր երկու փոքր երեխաներին, կնոջը և մորը։ Դեռ պատերազմի ընթացքում նա ունեցավ բուժվելու անհրաժեշտություն և ստիպված եղավ երկարատև շաբաթներ անցկացնել հիվանդանոցում ։
Ունենալով ավտոմեքենաների վերանորոգման երկարատև տարիների փորձ, Արմանը նպատակ է դրել սեփական արհեստանոց ստեղծել։ Մենք հատկապես մեծ ջանքեր ենք գործադրում այս ծրագրի իրագործման համար, քանի որ դրանով կհաջողվի Վարդենիսում միանգամից մի քանի աշխատատեղեր ստեղծել։ Անհրաժեշտ հողաբաժինը արհեստանոցի համար արդեն գտնվում է մեր տրամադրության տակ։
Խնդրում ենք աջակցեք մեզ իրոգործել այս կարևոր նախագիծը։