Վարդենիսը գտնվում է Սևանի ավազանի հարավարևելյան մասում՝ Սևանի և Վարդենիսի լեռնաշղթաների միջև։
Այն սահմանակից է Քարվաճառի հետ (այժմ Ադրբեջան)։ Վարդենիսի տարածաշրջանը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ IX դարում Սյունյաց Վասակ Գաբուռն իշխանը նորոգել է գյուղը և վերանվանել Վասակաշեն։ Սյունյաց իշխանի կառուցած եկեղեցու տեղում XX դարի սկզբին կառուցվել է նոր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին։ XVI - XVIII դարերում բնակավայրն անվանել են Ոսկեշեն։ XIX դարի սկզբին բնակչության զգալի մասը գաղթել է Վրաստան։ 1829-1830 թվականներին բնակավայրում բնակություն են հաստատել Արևմտյան ՀայաստանիԴիադին (հնում՝ Տատեոն) գյուղաքաղաքից գաղթած հայեր։ 1930 թ կազմավորվել է Վարդենիսի շրջանը, որի վարչական կենտրոնը եղել է ավան Վարդենիսը, այժմ՝ քաղաք Վարդենիսը։
Հուլիս և օգոստոս ամիսներին օդի ջերմաստիճանը Վարդենիսում տատանվում է 16 °C-20 °C, առավելագույն ջերմաստիճանը 31 °C է։ Ձմեռները խստաշունչ են, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -6 °C, ձմռան տևողությունը 6 ամիս է։ Չնայած խիստ ձմռանը՝ քաղաքն օղակող ձյունառատ լեռները դահուկային սպորտով զբաղվելու լավ հնարավորություն են ընձեռում։
Նախքան ԽՍՀՄ֊ի փլուզումը Վարդենիսում գործել են մի շարք գործարաններ։ Այժմ ,սակայն չի գործում դրանցից ոչ մեկը։ Բնակչության մեծամասնությունը աշխատազուրկ է։ Նրանք, ովքեր հնարավորություն ունեն, զբաղվում են գյուղատնտեսությամբ։
2015 Թվականի տվյալներով, Վարդենիսում ապրում են 12500 մարդ։