Պատերազմի դաժան հետևանքները դառը հետքեր են թողել զինվորի մարմնում և հոգում։ Այս փորձությունները հաղթահարելու համար անհրաժեշտ է կամքի մեծ ուժ և անսահման համբերություն ունենալ։
Մեր նպատակը առաջիկայում, վիրավոր զինվորներին և որդի կորցրած ընտանիքներին օգնելն է։ Դրա հետ համատեղ մեր ուշադրությունը կառնչվի նաև կարիքավորների, մեծահասակների, երեխաների և քրոնիկական հիվանդների վրա։ Հնարավորության դեպքում օգնություն կտրամադրվի դպրոցներում կրթական պայմանների բարելավմանը։ Գյուղական դպրոցների անմխիթար վիճակը չի կարող նպաստել աշակերտների կրթության լիակատար զարգացմանը։ Մեր կողմից երեխաներին կտրամադրվեն գրենական պիտույքներ, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ։ Կվերանորոգվեն դասասենյակները և կստեղծվեն հաճելի պայմաններ ուսուցանելու համար։ Քանզի բոլորիս քաջ հայտնի է, որ մարդկության զարգացման հիմքը հանդիսանում է աշակերտական նստարանը։
«ՄԻԱՍԻՆ DONATE» ֊ի ամենակարևոր նպատակներից մեկն է անհատների համար պայմաններ ստեղծել իրենց օրվա ապրուստը ինքնուրույն վաստակելու համար, որը կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը։ Նշված ծրագրերը քայլ առ քայլ կմշակվեն և ժամանակի ընթացքում աստիճանաբար կիրականացվեն։
Մեր աշխատանքը լինելու է շատ բաց ու թափանցիկ։ Աջակցողներին կտրամադրվեն բոլոր ցանկալի տեղեկությունները ։ Բացի այդ, առաջընթացների, հաջաղությունների և ինչու չէ սայթաքումների մասին հնարավոր կլինի տեղեկանալ այս էջում։
Մեր բաղձալի ցանկությունն է, հնարավորինս շատ անհատների ու կազմակերպությունների խրախուսել այս չափազանց կարևոր նախագիծի սատարմանը։