Աջակցել տեղահանվածներին
Լինելով Ադրբեջանին անմիջապես սահմանակից տարածք՝ Վարդենիսը օր ու գիշեր աչք չի փակում, քանի որ թշնամին ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Համայնքը պատերազմից հետո ընդունել է բազմաքանակ տեղահանվածներ, որոնք կորցրել են իրենց տունն ու բնակավայրը։ Այս ընտանիքները, ներառյալ Երեխաները, պատերազմի ցավալի դեպքերի անմիջական ականատեսներ են և ունեն ծանր հոգեկան ապրումներ։ Նրանք Մեր աջակցության կարիքն են զգում՝ ոտքի կանգնելու և նոր ապագա կառուցելու համար։