ԹԱՔԵԶՅԱՆՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ՎԱՐԴԵՆԻՍ
Երկար սպասումներից հետո, կարմիր խաչը Թաքեզյանների հսկայական ապրանքային օգնությունը հասցրեց Երևան։ Թղթաբանական գործընթացը ավարտելուց հետո մեր թիմը բեռնափոխանակություն կազմակերպեց դեպի Վարդենիս։ Սա անչափ ուրախալի լուր է մեզ համար, քանի որ մենք կկարողանանք մեծ թվով ընտանիքներ ժամանակավորապես բավարարել հացուստով։ Ւնչ որ չափով ապրանքներ կտրամադրվեն նաև մոտակա հիվանդանոցներին։ Ապրանքների բաշխումը արդեն ընդացքի մեջ է և դեռ կշարունակվի։ Մեծ քանակությամբ օգնություն տրամադրվել է նաև ՀՕՄ֊ին։ Պատկերասրահում արդեն տեղադրված են նկարներ, որոնք ընթացքում ավելի կշատանան։
https://photos.google.com/u/1/photo/AF1QipO9qMg5ucSyhmFlsZgA1lSp2JBHqRxr7mS28B93
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՈԻՐԲ ԾՆՈՒՆԴՒ ՕՐԵՐԻՆ
Սիրելի բարեկամներ, Ձեր աջակցությամբ մենք կարողացանք սուրբ ծննունդի կապակցությամբ Վարդենիսիում բնակվող կարիքավոր տասնյակից ավելի ընտանիքներին տոնական ուրախություն պարգևել։ Մարդկանց դուռը թակելով, մենք նրանց անակնկալի բերեցինք և հանձնեցինք պարենային մթերքով լի տուփեր։ Պատկերասրահում տեղադրված դրվագները այս առիթով բավականին հուզիչ են։ Փոքր տեսահոլովակներ տեղադրված են նաև մեր youtub֊յան և Facebook-յան կայքերում։ "miasin donat"֊ը ևս մեկ անգամ իր խորհին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին։
https://photos.google.com/u/1/photo/AF1QipN_y6MqlMNF7BOmEYxKC4fftkmbrEnSYSbLG3Gf
https://photos.google.com/u/1/photo/AF1QipOJIE4-Mh2h5roVu9VVv-Q_yA20-A36yhDLZI0s
ԿՏՈԻՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ Է
Սիրելի նվիրատուներ, մեծ ուրախությամբ և հպարտությամբ հայտնում ենք, որ դեռ արցախյան առաջին պատերազմում քարուքանդ եղած զինվորի տան կտուրը լիովին վերանորոգված է։ Մենք ուցում ենք հատուկ շնորհակալություն հայտնել այս ծրագրի հիմնական հովանավոր մեր շատ սիրելի Մեսրոպին։ Նրա շնորհիվ իրականություն դարձավ մի ընտանիքի երազանք, որը տևել էր 30 տարուց ավել։
Աշխատանքի ընթացքը և վերջնական կտուրի նկարները կարող եք դիտել մեր պատկերասրահում։
https://photos.google.com/u/1/photo/AF1QipN_S0nyAXl9T0ZWju6_Fb92TINZr9p8Snu-WxWU
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՒՆՎՈՐԻՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ
Օր ու գիշեր հայ զինվորները իրենց կյանքի գնով պաշտպանում են մեր պետական սահմանը։ Ավելորդ է խոսել նրանց կամքի ուժի ու պատրաստակամության մասին։ Թե ինչ՞պայմաններում են նրանք օրերը անցկացնում, դա էլ է բոլորիս քաջ հայտնի։ Մեր թիմը իր առջև նպատակ դրեց Վարդենիսի սարերում հերթապահող զինվորին մեկ կարճ ակնթարթ ուրախություն պարգևել։ Քահանայի օրհնությամբ, երկու ոչխար զոհաբերվեց մեր տղաների համար։ Արմանը և Ատոմը կարողացան մատաղը պատրաստել և տեղափոխել սարեր։ Իհարկե նախորոք պայմանավորվածությամբ, քանի որ հատուկ թուլատվություն է պետք զինվորներին այզելելու համար։ Ապահովությունից ելնելով, ոչ բոլոր նկարներն են տեղադրվել կայքում, բայց այցելելով պատկերասրահ, Դուք կկարողանաք որոշ տպավորություններ ստանալ այդ օրվանից։ Ի դեպ նշենք, որ սա առաջին անգամը չի, որ տղաները այցելում են զինվորներին։ Ընդհամենը մի քանի շաբաթ առաջ նրանք երկու ծառայողական զորամասի զինվորների, ապահովեցին մի քանի օրվա ծխախոտով։
Սիրելի նվիրատուներ, առանց Ձեր մեծահոգության, մեզ չէր հաջողվի ինչ որ նպատակ իրականացնել։ Շնորհակալություն և աստված Ձեզ հետ։
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
Կութ և մոտակա գյուղերի աշակերտների համար կազմակերպված Էքսկուրսիան դեպի Սևանա վանք, հաճելի իրադարձություն էր մեր փոքրիկների կյանքում։ Ուսուցիչների և ծնողների հոգսը մի փոքր թեթևացնելու համար, միասին donate կազմակերպությունը աշակերտներին ապահովվեց օրվա սննունդով։
Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի ուսուցչներին, հանձինս Լիաննա Ղարիբյանին, երեխաներին այս գեղեցիկ օրը պարգևելու համր։
Դրվագներ կարող եք դիտել մեր պատկերասրահում։
ՆՈՐ ՋԵՌՈՒՑՈՒՄ ՍՈՍՒ Ու ՒՐ ԸՆՏԱՆՒՔՒ ՀԱՄԱՐ
Սոսը 44 օրյա պատերազմում պայքարծ մեր հազարավոր հերոս զինվորներից մեկն է։ Ամենաթեժ մարտերից մեկում ծանր վիրավորում ստանալուց հետո, բժշկական անձնակազմին հաջողվում է Սոսին ժամանակին տեղափոխել հիվանդանոց և վիրահատել։ Ապաքինման երկար ճանապարհը Սոսը կամաց կամաց իր ետևում է թողնում։
Ընտանիքի անդամների հետ զրուցելուց հետո, մենք մեր առաջ նպատակ դրեցինք Սոսի բնակարանը ապահովել նոր ջեռուցման համագով ։ Սիրելի բարերարներ՛ Ձեր մեծահոգության շնորհիվ, մեզ հաջողվեց այս նախագիծը ևս իրականացնել։ Արդեն մի քանի օր է ինչ Սոսը և իր ընտանիքը օգտվում են նոր ջեռուցման համակարգից և ապագայում կկարողանան պայքարել ձմռան սաստիկ ցրտերին, որը Գեղամա լեռներում առավել ևս խստաշունչ է և երկարատև։
Մեկ անգամ ևս խորիհին հարգանքներս Ձեզ, սիրելի բարեկամներ։
ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
Երիտասարդ զինվոր Հակոբ Սարգսյանը մարտի դաշտում հերոսաբար կռվելիս փրկել է թշնամու կողմից շրջափակված իր ընկերների կյանքը և վիրավորվել։
Հակոբը նպատակ էր դրել իր ծառայությունը հայոց բանակում ավարտելուց անմիջապես հետո, իրեն ժառանգված պապենական օջախը վերանորոգել և ապրել այնտեղ իր ծնողների հետ։ Ճագատագիրը սակայն իր կամքը թելադրեց Հակոբին։ Ընդամենը մի քանի ամիս ծառայելուց հետո, սկսվեց պատերազմը, որի ծանր հետևանքների պատճառով նա այլևս ի վիճակի չէ իր երազանքը ի կատար ածել։
Այժմ Հակոբը ծնողների հետ բնակվում է իր բարեկամներից մեկի տանը, քանի որ իր պապենական օջախում դեռ վերանորոգման աշխատանքներ պետք է կատարվեն, ինչպիսիք են՝ ջեռուցում և սանիտարահիգիենիկ պայմանների ստեղծում։ Մենք նպատակ ենք դնում Հակոբին և իր ընտանիքին օգնել վերանորոգման աշխատանքները ավարտել ու հնարավորինս շուտ տեղափոխվել սեփական օջախ։
ՏՈՒՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ Է
Սիրելի բարեկամներ, Ձեր մեծահոգության շնորհիվ, մենք կարողացանք լիակատար հաջողությամբ ավարտին հասցնել մեր առաջին մեծ նախագիծը։ Վերանորոգման աշխատանքները ավարտված են։ Տան յուրաքանչյուր անկյունը փայլում է, ջեռուցումը գերազանց գործում է։ Հակոբի ընտանիքը նույնիսկ սառնարան և լվացքի մեքենա նվեր ստացավ մեր Կանադայի շատ սիրելի նվիրատուից։ Թե դուք ինչքան՜ երջանկացրիք մեկ ամբողջ ընտանիք, անհնար է խոսքերով նկարագրել։ Յուրաքանչյուր ոք Ձեզանից սիրով հրավիրված է Հակոբի գեղեցիկ խոհանոցում սուրճ խմելու։
Տպավորիչ նկարները կարող եք դիտել պատկերասրահում ։
Մեկ անգամ ևս անչափ շնորհակալություն։